18:20 , 7 փետրվար, 2013
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 7-ին` ժամը 17.45-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը։
Հանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում, Տաշիրում, Արագածում, Ապարանում և Ջերմուկում, տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: