13:02 , 15 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայում հայտարարվել է եռօրյա սուգ Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո` ՌԻԱ «Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Ֆրանսիայի ազգային տոնը նշող մարդկանց հոծ բազմության մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել, որից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք և պայթուցիկներ:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 84 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ: Բեռնատարի վարորդը ծագումով թունիսցի Ֆրանսիայի քաղաքացի է եղել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: