Ինչպես այն ժամանակ էի ասում, հիմա էլ եմ ասում՝ Պարույրը չի դիմի ՍԴ


18:03 , 7 փետրվար, 2013

Հանգի՜ստ. հանգի՛ստ. անկանոն շարժումներ պետք չեն:
Պարույրն ինչպես միշտ իր նման է. ասում են, երբ մարդ ծնվում է, հրեշտակները երկնքում շշնջում են նրա անունը: 
-Պա՜-րո՜ւյր. Պա-րույր, այսինքն` շրջնակաձեւ, պարույրաձեւ, պտույտներով:
Ոչ մի վատ բան չեմ ասում. ավելին` արձանագրում եմ, որ պարույրը, ոչ` անձը, այլ` երեւույթը` կատարելություն է սիմվոլացնում` սպիրալաձեւ իր շրջապտույտներում. սա արձանագրում է արեւելյան իմաստնությունը:
Հիմա էլ մեր Պարույրն է սպիրալաձեւ պտտվում` ի շրջանս յուր. առավոտյան կդիմի ՍԴ, երեկոյան` ոչ: Երեկոյան կդիմի ՍԴ, առավոտյան` ոչ:
Այսպիսով, ինչպես այն ժամանակ` մահափորձից մեկ օր հետո, տեղեկացրել էի, որ չի դիմելու, հիմա էլ արձանագրում եմ, որ իմ ունեցած հավաստի տեղեկություններով` չի դիմելու:
Նա պարզապես կատարելանում է:
Սպիրալաձեւ: Ի՞նչ կա որ: