11:20 , 15 հուլիս, 2016
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Նիսի ահաբեկչության կապակցությամբ ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին:
Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի՛ պարոն Թուբոն,
Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունեցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. սա ողբերգություն է: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ խորին ցավակցությունս եմ հայտնում Ձեզ»: