ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Նիսում շուրջ 80 մարդու կյանք խլած հարձակումը


11:04 , 15 հուլիս, 2016
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված հարձակումը, որի ժամանակ, ըստ նախնական տվյալների, 80 մարդ է զոհվել։ 

«Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,-ասվում է ՀՀ ԱԳՆ Facebook-ի էջում։