«Ախալքալակի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը հինգ հոգանոց հայ ընտանիքին դաժանաբար սպանած տղամարդը նախնական վարկածով տուն է մտել գողության նպատակով, քանի որ բավականին պարտքեր Է ունեցել։ Այս մասին մեզ հետ զրույցում, անդրադառնալով դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի և նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի կատարած հանցանքին, ասաց Վրաստանի հայազգի պատգամավոր ՍԱմվել Պետրոսյանը՝ նկատելով.
- Սկզբում շրջանառվում Էր նաև բռնաբարության վարկածը, սակայն այն, կարծես թե, բացառվել Է։ Այժմ գողության վարկածն Է քննվում։ Ախր ոճրագործը վատ հարաբերությունների մեջ Էլ չի եղել այդ ընտանիքի հետ։ Թե ինչն Է խելքին բրդել նման ոճրագործություն կատարել, փորձում Է հասկանալ ողջ գյուղը։ Ասում են, որ նա գողության պահին պարզապես խուճապի Է մատնվել, երբ տանտիրուհին ճանաչել Է նրա ձայնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։