05:48 , 15 հուլիս, 2016
Operativ.am–ը գրում է.
Լեհ միանձնուհիները փորձում են իրենց պարով գրավել երիտասարդ սերնդի ուշադրությունը Կաթոլիկ երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել հուլիսի 25-31-ը Կրակովում: Արևմտյան Պոմերանիայի վանական համալիրի քույրերը տեսանյութ են պատրաստել այդ առթիվ: Պարող միանձնուհիների մասնակցությամբ տեսանյութն անմիջապես դարձել է համացանցի հիթը: Այս մասին գրում է Euronews-ը: