Դոնալդ Թրամփը հայտարարել է փոխնախագահի թեկնածուի անունն իր նախագահության պարագայում


04:57 , 15 հուլիս, 2016

Lurer.com–ը գրում է.

ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է այն քաղաքական գործչի անունը, որն իր հաղթանակի դեպքում կդառնա փոխնախագահ: BBC-ի փոխանցմամբ` Թրամփի առաջարկած թեկնածուն Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսն է:

Փենսին վաղուց արդեն համարում են Թրամփի հիմնական գործընկերը նախագահական քարոզարշավի ժամանակ:

Նշվում է, որ հինգշաբթի Թրամփն ընտանիքով այցելել է Փենսին և նրա ընտանիքին: Փենսի հետ պայքարը շարունակելու որոշման մասին հանրապետական թեկնածուն հայտարարել է իրենց հանդիպումից ժամեր անց:

Դիտորդները Թրամփի ընտրությունն «անվտանգ» են բնորոշել: Փենսը փորձառու օրենսդիր է: Նա 12 տարի շարունակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է եղել: