03:48 , 15 հուլիս, 2016
Operativ.am–ը գրում է.
Նիդեռլանդների դատարանը որոշում է ընդունել պատժել Կամպեն քաղաքի բնակչին` դատապարտելով 30 օր ազատազրկման այն բանի համար, որ նա վիրավորել է երկրի թագավորին ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին գրում է «Dutch News»-ը:
«Նման վարքագիծն անընդունելի է մեր հասարակությունում և համարվում է քրեական հանցագործություն»,- հայտարարել է դատարանը:
Իր հրապարակման մեջ դատապարտյալը թագավորին անվանել էր «մարդասպան, բռնարար և գող»: Հրապարակումը հայտնաբերվել էր թագավորական ընտանիքին հնարավոր սպառնալիքների հետաքննման ժամանակ: