21:46 , 14 հուլիս, 2016
168.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Մոսկվա` Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Ռիանովոստի»-ն, երկօրյա այցի ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է քննարկել երկկողմ օրակարգը, Սիրիայի ճգնաժամը, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Մոսկվայում Քերրին կհանդիպի ոչ միայն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, այլ նաև ընդունելության կարժանանա Կրեմլում: Հուլիսի 14-ի երեկոյան նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: