Միջերկրական ծովում փրկել են մոտ 1000 միգրանտի


18:44 , 14 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Միջերկրական ծովում փրկարարական գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել գրեթե 1000 միգրանտի։

Իտալիայի առափնյա ծառայության տվյալներով՝ 6 փրկարարական գործողությունների ժամանակ Լիբիայի ափերից 48 կմ հեռավորության վրա փրկել են 945 մարդու, եւս 4-ը մահացել են, հայտնում է Reuters–ը։