Carrefour VS Yerevan City


17:03 , 7 փետրվար, 2013

Հայաստանում նախատեսվում է «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի բացում:
«Կարֆուր» բրենդն ունի շուրջ 40 տարվա պատմություն: Ավելի քան 40 երկրներում գործում են շուրջ 15 հազար «Կարֆուր» հիպերմարկետներ: Անցած տարվանից «Կարֆուրը» ներդրվել և գործում է Վրաստանում:
Այս բրենդի հիպերմարկետների գործունեության առանձնահատկությունն այն է, որ վաճառում են բացառապես իրենց ներկրած ապրանքները: Հետևաբար, հայկական միանձնյա շուկան կարող է և չլինել շաքարավազի, ձեթի և մի շարք այլ ապրանքների ու սննդամթերքի գին թելադրող:
Բրենդի մուտքը Հայաստան հսկայական ներդրում է, որն ստեղծելու է հարյուրավոր աշխատատեղեր, սպառողին առաջարկելու է առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդի ավելի մատչելի գներ: Բացի այդ՝ Հայաստանը «Կարֆուրին» առաջարկած իր պայմաններով և պարկեշտությամբ կարող է դրսի շուկայի համար ստեղծել վստահելի գործընկերոջ կերպար:
Սակայն........
Չնայած նրան, որ «Կարֆուրի» պաստառները «Դալմա Գարդեն Մոլի» մոտ կախված էին անգամ մինչ «Դալմայի» բացվելը, ներկայումս վիճարկելի է` «Դալմայում» «Կարֆո՞ւրն» է գործելու, թե՞ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» սուպերմարկետը (ամենայն հավանականությամբ՝ «Սիթի»): Ամենայն հավանականությամբ «Կարֆուրը» ստիպված է լինելու հավաքել իր փասա-փուսեն «Դալմայի» դիմացից ու տեղափոխվել մեկ այլ վայր:
Այս ամենը տեսնելով՝ կարելի է համոզված ասել, որ Հայաստանը, ցավոք, բայց այն պետությունն է, որտեղ կան անհատներ, որոնց ցանկությունները և անձնական շահերը ազգի ու պետության շահից էլ գերակա են: Այդ անհատներին, որոնց մենք՝ սովորական մարդիկս, որ հավատում ենք լավ օրվան, անվանում ենք օլիգարխներ, ոչ ոք չի նեղացնում, նրանց երբեք ոչ մի հարցում «ՈՉ» չեն ասում:
Հասկանալի է, որ հարցը երկու սուբյեկտների` «Դալմայի» և «Կարֆուրի» միջև է, հասկանալի է, որ վայրի համար նախնական պայմանավորվածության հիմքը միայն հուշագրային է, ոչ պայմանագրային (հուշագիրը պարտադիր ուժ չունի), սակայն կարծում եմ արտաքին այսպիսի մեծ ներդրումներ Հայաստան բերելու համար, նույնիսկ մասնավոր սեկտորում, Կառավարությունը կարող է միջամտել`մի կողմ դնելով կոռեկտության հետ կապված հարցեր ու ճառեր`փորձելով հարցը լուծել հօգուտ արտաքին ներդնողի:
Այս ամենը վերլուծելով՝ կարելի է եզրակացնել և մեկ անգամ ևս համոզվել, որ`
1.Հայրենի օլիգարխիան վիժեցնում և վիժեցնելու է ներդրումային ցանկացած նախագիծ, որն իրեն մի փոքր նեղություն է պատճառում:
2.Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա և չի լինելու:
3.Ովքեր սխալվում և Հայաստանում ներդրում են անում, պետք է դիմանան, այլ ոչ թե աշխատեն, հարմարվեն ու ոչ թե ընդարձակվեն:
3.Կան մարդիկ, որոնց ցանկությունները և անձնական շահը պետական շահից գերակա են:

Վերջ:(