Պուտինը հանձնարարել է կառավարությանը ստվերային բիզնեսից դուրս բերել 30 մլն ռուսաստանցու


15:52 , 14 հուլիս, 2016

cb123c91fa79a6e2e404269963452f11__1440xAraratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դաշնային կառավարությանը և գործադիր իշխանության տարածաշրջանային մարմինների ղեկավարներին գտնել մոտ 30 մլն ռուսաստանցիներին ստվերային բիզնեսից դուրս բերելու միջոցներ` գրում է Ведомости պարբերականը:

Bloombеrg-ի տեղեկություններով` Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել, որ երկրի տնտեսության մեծ մասը գտնվում է ստվերում, ապա կոչ է արել լրջորեն մոտենալ այդ խնդրի լուծմանը:

Ստվերում գործող 30 մլն ռուսաստանցիները կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 40 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի մոտ քառորդ մասի չափ գումար է շրջանառվում ստվերում: