Շատերս լուրջ չենք վերաբերվում Անդրիաս Ղուկասյանին, բայց պետք է համոզել նրան դուրս գալ հացադուլից


16:25 , 7 փետրվար, 2013

Ժողովուրդ ջան, հումորը հումոր, բայց մի բան պետք է անել, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլից դուրս գա: Ես հասկանում եմ, որ էդ տղուն շատերը (էդ թվում նաև ես) լուրջ չեն վերաբերվում: Բայց դա չի նշանակում, որ պետք ա նստել ու կողքից նայել, թե մարդը ո՞նց ա ինքն իր կյանքի հետ խաղում: Դա մոտավորապես նույնը կլինի, որ տեսնես, թե ինչպե՞ս ա ինչ-որ մեկը պատրաստվում կամրջից նետվել, իսկ դու, հետ համոզելու փոխարեն, հեռախոսդ հանես ու սպասես շամշյանական ռեպորտաժ պատրաստել: