Հարբած դեռահասը 3-ամյա աղջնակին մտցրել է լվացքի մեքենայի մեջ


14:36 , 14 հուլիս, 2016

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում 14-ամյա դեռահասին ոստիկանները ձերբակալել են 3-ամյա աղջնակի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Նա պետք է հետեւեր երեխային՝ ծնողների բացակայության ժամանակ, գրում է DailyMail-ը:

Հաղորդվում է, որ դեռահասը տուն է հրավիրել իր ընկերներին, որոնց հետ սկսել է խմել ու թմրանյութեր օգտագործել:

Հաճելի ժամանակ անցկացնելուն խանգարում էր երեքամյա փոքրիկը, որին նա, իբր, պետք է հետեւեր: Հարբած դեռահասը փոքրիկին մտցրել է լվացքի մեքենայի մեջ եւ միացրել այն՝ չորացման ռեժիմի տակ:

Բարեբախտաբար երեխան ողջ է մնացել, սակայն տուն վերադարձած ծնողները նրան գտել են ամբողջությամբ կապտուկներով ծածկված:

Մայրն անմիջապես դիմել է ոստիկանություն, դեռահասին ձերբակալել են: