Ռոնալդուն` լավագույն միջազգային մարզիկ


12:52 , 14 հուլիս, 2016

1848580Arararatnews.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն պարգևատրվել է ամերիկյան ESPY-ի կողմից` որպես Լավագույն միջազգային մարզիկ` հայտնում է Korrespondent-ը:

ESPY Award-ը ամեն տարի պարգևատրում է մարզական հաջողությունների համար, որն անցկացվում է ամերիկյան ABC հեռուստաալիքի կողմից: «Լավագույն միջազգային մարզիկ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն Քրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացին ներկա չի եղել պարգևատրման արարողությանը, քանի որ Եվրո-2016-ի ավարտից հետո ընտանիքի հետ մեկնել է հանգստի: