Հիմա էլ «համախբված ե՞ք» խոսելու օկուպացիայի մասին


12:16 , 14 հուլիս, 2016

Վերջին մեկ տարում քաղաքական մի քանի գործիչներ բացելով նոր կուսակցություններ ակտիվ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացրեցին: Դրանցից ոմանք եղել են նախկին իշխանության ներկայացուցիչներ:

Նորաբաց կառույցներից շատերն առաջ են քաշում թարմ օրակարգային հարցեր և կուսակցության գործունեության առանցքում դնում են նոր մոտեցումներ այս կամ այն ոլորտի վերաբերյալ: Օրինակ՝ Համախմբում կուսակցությունը, որպես առանցքային խնդիր դիտարկում է ՀՀ արտաքին քաղաքականության բացթողումները: Վարդան Օսկանյանը բազմիցս խոսել է այն մասին, որ ներկայիս իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը, իսկ իրենց ղեկավարման տարիներին Հայաստանը հաղթողական արդյունքներ էր գրանցել այդ հարթությունում: Չցականալով երկար-բարակ խոսել Օսկանյանենց ժամանակաշրջանի քաղաքական հետևանքների մասին, ուղակի կցանկանայի ուշադրություն հրավիրել երեկ համացանցում տարածված՝ Օսկանյանի 2001 թվականի հարցազրույցի վրա: Նշեմ, որ այդ ժամանակ նա Արտաքին գործերի նախարարն էր:

Օսկանյանը հարցազրույցի ժամանակ խոսում է 7 շրջանների վերադարձի մասին: Բացի այդ, տարածքները համարում է օկուպացված:
Երևի Օսկանյանի «ֆիշկան» նրա վրա էր, որ 2001-ի արխիվները չեն հանրայնացվելու, իսկ համացնացը հանրամատչելի չէր այդ ժամանակ և դրանք միայն կմնային լրատվամիջոցի արխիվներում: Ինչև, անհասկանալի է ամեն դեպքում, թե ի՞նչ արտաքաին քաղաքականություն է մեզ խոստանում նման մոտեցումներ որդեգրած գործիչը: Ի դեպ օսկանյանամերձ լրատվամիջոցները օր ու գիշեեր խոսում են արտաքին քաղաքականության փոփոխությունների անհրաժեշտության մասին: Չեմ հասկանում թե ինչ թարմություն է խոստանում Օսկանյանը, եթե իր ԱԳ նախարար աշխատած տարիներին ԼՂՀ 7 շրջանները համարում էր օկուպացված ու խոսում դրանց վերադարձի մասին: Ինչն է փոխվել այս տարիներին, հիմա էլ «համախմբված են» համոզելու, որ տարածքներն օկուպացված ե՞ն, թե՞ պարզապես մոռացել էին ձայնագրության մասին: Չե՞ք կարծում, որ մի բան այն չէ: