Հայտնի է, թե որ համարի մարզաշապիկով հանդես կգա Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում


18:50 , 13 հուլիս, 2016

Armfootball.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյաննանգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Խաղացողը նոր ակումբում հանդես կգա«22» համարի մարզաշապիկով: Մխիթարյանը նորամուտը կարող է նշել հուլիսի 16-ին «Ուիգանի» հետ ստուգողական խաղում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 16:30-ին: