Վան Գոգն ականջն ամբողջությամբ է կտրել


18:36 , 13 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Գտնվել է ապացույց, որ հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգը կտրել է իր ամբողջ ականջը և ոչ թե միայն բլթակը: Այդ մասին է վկայում հայտնաբերված նամակը, որը գրել է ֆրանսիական Արլ քաղաքի հոգեբուժարանի պրակտիկանտ Ֆելիքսա Ռեյան, ով հետևել է նկարչին: Այս մասին է գրում Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Telegraph-ին:

Նաև պարզվել է, որ Վան Գոգը կտրված ականջը տվել է ոչ թե մի մարմնավաճառի, այլ Գաբրիել անունով մի աղախնի, ով տուժել էր շան հարձակումից և աշխատում էր հասարակաց տանը, որպեսզի վճարեր բժշկական ծախսերը:

Հետազոտող Բերնադետ Մերֆին, ով հայտնաբերել է նամակը և դուրս եկել աղախնի հետքի վրա,  ենթադրում է, որ նկարիչը, ում միտքն արդեն մթագնած է եղել, նման «նվեր» է արել՝ մտածելով, որ օգնում է աղջկան:

Մերֆիի աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանում: Ըստ The Telegraph-ի, փորձագետը գրել է «Վան Գոգի ականջը. Իրական պատմություն» վերնագրով գիրք: Աշխատանքի հիման վրա նաև վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որը ներկայացվելու է Բի-Բի-Սի-ով այս տարվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ