Թուրքիայից բարձրաստիճան պատվիրակություն կայցելի Ռուսաստան


17:06 , 13 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել հուլիսի 14 ­ին կառավարության բարձրաստիճան պատվիրակություն Ռուսաստան ուղարկելու մասին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնությունից ստացած հրավերին ի պատասխան: Թուրքիայի պատվիրակության կազմում կընդգրկվեն մշակույթի և զբոսաշրջության, կապի, ծովագնացության և հաղորդակցության, ինչպես նաև ներքին գործերինախարարությունների ներկայացուցիչներ:

Այցի շրջանակում կքննարկվեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև չարթերային թռիչքների վերսկսմանը, զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելուն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը, ինչպես նաև ապագայում զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցեր: