15:46 , 13 հուլիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրում է Վանաձորի ԲՀԿ կառույցի ղեկավար Հրանտ Մարգարյանի թեկնածությունը: Այդ մասին տեղեկացնում է ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ տարածքային կառույցը այդ մասին որոշումը կայացրել է այսօր:
«Քիչ առաջ ավարտվեց Վանաձորի տարածքային կառույցի նիստը: Նիստին ներկա էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ: ԲՀԿ Վանաձորի տարածքային խորհուրդը հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղխորհրդին առաջարկեց Վանաձորի ԲՀԿ կառույցի ղեկավար Հրանտ Մարգարյանի թեկնածությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ