Հրանտ Մելքումյանը պարտվել է


15:40 , 13 հուլիս, 2016

Տեղի են ունեցել Ստեֆան Նայդորֆի հուշամրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Հրանտ Մելքումյանը պարտություն է կրել Զախար Եֆիմենկոյից: Հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա սկսել է գլխավորել Եֆիմենկոն, ով իր ակտիվում գրանցել է 4,5 միավոր: Հրանտ Մելքումյանը կիսում է 2-13-րդ հորիզոնականները:

Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հերթական՝ 6-րդ տուրում Մելքումյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Ամին Տաբատաբեյի հետ: