Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ–ն. Աշոտյանը բարձր է գնահատում ՀՀԿ-ի շանսերն Գյումրու ընտրություններում


13:46 , 13 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը որևէ խնդիր չի տեսնում, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ն բարդույթ չունի՞ Գյումրիի ընտրություններում նախկին ԲՀԿ-ականին սատարելու համար՝  Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն»:

Հիշեցնենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ դաշինք կազմելով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության հետ:

Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ իրենց վերլուծությունները հանգեցրել են այն եզրակացության, որ գյումրեցիները գնահատում են գործող քաղաքապետի քաղաքին ու աշխատանքին նրա նվիրումը:

«Ցանկացած քաղաքական ուժ խոշոր քաղաքներում պետք է ներկայացված լինի, հատկապես՝ հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքներում»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ մամուլի սրահի բացումից հետո ասուլիսին ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ