ԱԺ-ում քիչ թե շատ անկախ վերջին մարմինը այլևս ՀՀԿ-ի ենթակայության տակ է


13:25 , 7 փետրվար, 2013

ԱԺ-ում մի հատ հանձնաժողով կար, որ քիչ թե շատ աշխատում էր, էն էլ դրա հերն էլ անիծեց մեր շատ սիրելի ՀՀԿ-ն ու դատելով Էթիկայի հանձնաժողովի նոր կազմից՝ սաղ բազարը Փաշինյանի շուրջ էր, ոչ թե էն հեքիաթների, որ մեզ պատմում էին։ Հավանաբար Հովիկ Աբրահամյանն այսօր կհաստատի Էթիկայի հանձնաժողովի 7 հոգուց բաղկացած կազմը, որտեղ արդեն ընդգրկված կլինեն 2 ՀՀԿ-ական պատգամավոր, ընդ որում, նաև Դավիթ Հարությունյանը։ Հա, մեկ էլ Նիկոլը էլ չի լինի, ՀԱԿ-ը նրա փոխարեն առաջադրել է Լյուդմիլա Սարգսյանին։
Վերջ, կարելի է արձանագրել, որ ԱԺ-ում վերջին քիչ թե շատ անկախ մարմինը այլևս ՀՀԿ-ի ենթակայության տակ է։

Կից նյութն՝ այստեղ