Ադրբեջանն առաջին անգամ է ականանետ օգտագործում մայիսի 29-ից հետո


11:48 , 13 հուլիս, 2016

57Araratnews.am-ը գրում է.

ԼՂՀ Պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը գրում է, որ ադրբեջանական կողմից այս գիշեր ականանետի օգտագործումն առաջինն անգամն էր մայիսի 29-ից հետո: «Այսօր գիշերրը ժամը 02.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան՝ Սեյսուլանի ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկի վրա հակառակորդը 60 մմ-ոց ականանետից արձակել է երկու արկ: Հիշեցնենք, որ ապրիլյան սրացումներից հետո ադրբեջանական կողմը վերջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել մայիսի 29-ին»: