«Ֆլետչեր»-ի դեկանը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու


11:35 , 13 հուլիս, 2016
«Նյու Յորք Թայմզ»-ի տեղեկություններով, «Ֆլետչեր»-ի իրավագիտության և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից է Հիլարի Քլինթոնի համար։ Այս տեղեկությունը անձամբ ինքը՝ Ստավրիդիսը չի հերքել և չի հաստատել։ ՆԱՏՕ-ի եվրոպական զորքերի նախկին հրամանատարը՝ ծագումով հույն ադմիրալը, ԱՄՆ առաջատար դիվանագիտական դպրոցի դեկանի պաշտոնում էր նշանակվել պաշտոնաթողությունից հետո։ Բարձր կալիբրի ռազմական գործիչ է։ Ղեկավարել է մի շարք ծովային և ցամաքային ռազմական օպերացիաներ՝ Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա։ Փայլուն պատկերացում ունի Արցախի խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Մշտապես խուսափել է «Հայոց Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից։ Դեկանի պաշտոնում երկու անգամ այցելել է Հայաստան, իսկ Հայաստանի նախագահին ընդունել «Ֆլետչեր»-ում։

Իմ կողմից արված այս լուսանկարում ադմիրալ Ստավրիդիսը Ֆլետչերի դռներն է բացում հայկական պատվիրակության առջև։