ԱՄՆ-ի փոխնախագահ կարող է դառնալ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատարը


09:10 , 13 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ ընտրվելու դեպքում կարող է փոխնախագահի պաշտոնում նշանակել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին:

Ինչպես նշում է ria.ru-ն, հավանական թեկնածուն 61 տարեկան է և Մասաչուսեթս նահանգում Տաֆթս համալսարանին կից Ֆլետչերի անվան դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկանն է:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարի պաշտոնը Ստավրիդիսը զբաղեցրել է 2009-2013թթ. ընթացքում, երբ Քլինթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ