Ռուսաստանը լավ կանի դասեր քաղի իր պատմական սխալներից, հակառակ դեպքում ձեռք կբերի նոր խնդիրներ


01:47 , 13 հուլիս, 2016

Ռուսաստանի ջանքերը` Բաքվին գոհացնել Հայաստանի հաշվին, իմ կարծիքով նման է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու անիմաստ փորձերին, մի օր այդ քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ թե Հայաստանը և թե Ադրբեջանը երես կթեքեն Ռուսաստանից` փորձելով ձեռք բերել ավելի վստահելի ու կայուն դաշնակցի կամ գործընկերոջ, ինչպես դա եղավ Իսրայելա-արաբական հակամարտության պարագայում, երբ ԽՍՀՄ-ը կարևորագույն դեր խաղալով հրեական պետության ստեղծման և գոյատևման համար, ինչ որ մի պահից փոխեց իր դիրքորոշումը, որոշելով հրեաների հաշվին գոհացնել եգիպտոսին:
Նախ Իսրայելը երես թեքեց ԽՍՀՄ-ից` դաշնակցելով Ֆրանսիայի, ապա ԱՄՆ-ի հետ, իսկ այնուհետև Եգիպտոսը նույնպես երես թեքեց ԽՍՀՄ-ից և դաշնակցեց ԱՄՆ-ի հետ` ԽՍՀՄ-ին թողնելով ձեռնունայն այդ կարևորագույն տարածաշրջանում:

Ռուսաստանը լավ կանի դասեր քաղի իր պատմական սխալներից, հակառակ դեպքում ձեռք կբերի նոր խնդիրներ ու կստանա նոր ապտակներ դեռևս իրեն դաշնակից համարող ժողովուրդներից և հասարակություններից!