Երբ ղասաբները նախարար են դառնում, կամ «Վայ, Դերո, Դերո... »


12:28 , 7 փետրվար, 2013

Կառավարություն ունենք՝ աշխարհը չունի, ժողովուրդ ջան... Տասնյակ հազար դոլարներ զուգարանների վրա շռայլող, բայց ատամնաբույժներից տուրքերը մեծացնող, հիվանդների դեղերը չտվող, 35.000-անոց աշխատավարձ սահմանող ու անընդհատ խաբող... Սա է մեր իրականությունը, ուստի երբ կարդացի, որ հայտնի հաղորդավար Արտավազդ Եղոյանը բողոքում է, որ ինչ առողջապահության նախարարը փոխվել է, շաքարախտով տառապողները ստիպված են իրենց դեղերն առնել, որովհետև պոլիկլինիկաները սկսել են ուշ-ուշ դուրս գրել այդ դեղերը ու քիչ-քիչ՝ պետպատվերի շրջանակներում, մոտս մենակ մի միտք եկավ՝ վայ Դերո, Դերո...
Այ մարդ, ասում եմ, որ նախագահը Տիկոյի ու իրա սվիտայի կաբինետը ցրի, պետք ա ավտոմատ կերպով Ազգային հերոս դառնա, թե չէ սրանք մեզ վերջնականապես կքերթեն։ Հեյ գիտի, սկի ՀՀՇ-ի իշխանության ժամանակ սենց ղասաբներ չենք ունեցել նախարարական պաշտոններում։
Կից նյութն՝այստեղ