00:20 , 13 հուլիս, 2016
Newmag.am-ը գրում է.
Ստվարաթղթե արկղիկ, առաջին հայացքից նորածնին տեղավորելու համար ոչ այնքան սովորական տարածք, անգամ մի փոքր տարօրինակ: Այնուամենայնիվ, սա առաջին տեղն էր, որտեղ ֆին երեխաներն իրենց փոքրիկ գլուխները դրեցին:
Այս փոքրիկ մանևրը հետագայում Ֆինլանդիայում նորածինների մահացության ցածր ցուցանիշի գրանցման առիթ դարձավ. յուրաքանչյուր 1000 երեխայից 2,52-ը: Ֆինլանիդիան բոլոր մայրերին ապահովում է մանկական արկղիկներով, բայց այստեղ կա մի նկատառում նույնպես. այն ստանալու համար մայրիկները պետք է հղիության առաջին չորս ամիսների ընթացքում անցնեն պարտադիր բժշկական հետազոտություն: Կառավարությունն ամեն տարի տրամադրում է 40.000 արկղիկ, որտեղ ներառված են անկողնային պարագաներ, 50 այլ մանկական իրեր՝ հագուստ, գուլպա, հյուսիսային սառցե ձմեռներին՝ տաք վերարկու ու բալակլավա (լեռնադահուկորդի դիմակ):
Այն մայրիկներն, ովքեր սրանց կարիքը չեն ունենա, փոխարենը կարող են ստանալ 140 եվրո≈150$:
Ծրագիրը մեկնարկել է 1930-ականների վերջերին, երբ առաջին տարում մահացավ 10-ից 1-ը: Արկղիկները քաջալերող ու մատչելի տարբերակ եղան կանանց՝ հին սովորույթները մի կողմ դնելու համար: Ֆինլադիան նաև առաջարկում է երեխաների ծնողների համար հուսալի պաշտպանություն.10 ամսյա վճարովի հանգիստ ձեզ համար և երաշխավորում, որ ծնողը հանգիստ կարող է գնալ աշխատանքի, մինչև կլրանա բալիկի 3 տարեկանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ