Իրանն ուղեծիր կհանի երկու արբանյակ


22:29 , 12 հուլիս, 2016

iran-MMAP-mdAraratnews.am-ը գրում է.

Իրանը պլանավորում է ընթացիկ իրանական տարվա ընթացքում (սկսվել է մարտի 21-ին) ուղեծիր հանել 2 արբանյակ։ Այս մասին հայտնել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մոհսեն Բահրամին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ ներկայումս երեք տիեզերական ապարատ ամբողջովին պատրաստ են գործարկման՝ «Դուսթին», «Նահիդը» եւ «Աթսաթը»։ Նրանցից երկուսը մինչեւ ընթացիկ տարվա վերջը պլանավորվում է ուղեծիր հանել։ Եվս 2 տիեզերական ապարատ՝ «Ֆարսը» եւ «Նահիդ 2»–ը, նախապատրաստական փուլում են գտնվում։

Բահրամին լրագրողներին հայտնել է, որ նրա գերատեսչությունը  բանակցություններ է վարում Իրանին «Մեսբահ» կապի արբանյակը վերադարձնելու հարցով։ Այն ստեղծվել էր իտալացի մասնագետների հետ համագործակցությամբ, սակայն Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով Թեհրանն այն այդպես էլ չէր ստացել։