ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները պաղեստինա­ իսրայելական խնդրի կարգավորման ուղղությամբ


22:06 , 12 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Պաղեստինա­-իսրայելական հակամարտության կարգավորումը գտնվում է քաղաքական «կաթվածահար» վիճակում:

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Բան Կի­-Մունը:

Նա կոչ է արել անվտանգության խորհրդին աջակցություն ցուցաբերել մերձավորարևելյան քառյակին` ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար:

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին «քառյակի հետ անհապաղ վերսկսել երկխոսությունը»: «Հանուն խաղաղության կողմերը պետք է գնան անհրաժեշտ փոխզիջումների: Միաժամանակ տարածաշրջանի պետությունները և միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշումը գործադրեն կողմերի նկատմամբ»,­ ասել է Բան Կի­-Մունը:

Նա նաև ընդգծել է, որ խաղաղությանը հասնելու անհաջողությունները խթանում են ծայրահեղականությունը տարածաշրջանում: