21:52 , 12 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը սեպտեմբերի 5-ին կքննարկի Եվրոպական միությունում անդամակցության վերաբերյալ կրկնակի հանրաքվե անցկացնելու հարցը:
Այս մասին նշվում է Համայնքների պալատի մամլո բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու վերաբերյալ դիմումը ստորագրել է ավելի քան 4.1 միլիոն մարդ: Ստորագրահավաքի վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է բրիտանական խորհրդարանի պաշտոնական կայքում: Որևէ հարցի` խորհրդարանի օրակարգ մտնելու համար բավարար է, որ դրա օգտին հավաքվի 100 հազար ստորագրություն: