Հայաստանի վարչապետը Իրանի առաջին փոխնախագահին է դիմել ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով


21:46 , 12 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ 

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ