2014-ին կարող էի ավարտել կարիերաս. Նեյմար


21:15 , 12 հուլիս, 2016

2014-ին կարող էի ավարտել կարիերաս. ՆեյմարAysor.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատմել է, որ 2014 թվականի Աշխարհի առաջնության՝ Կոլումբիայի դեմ 1/4 եզրափակիչ խաղում ստացած վնասվածքը կարիերայի ամենաբարդ պահն է եղել։

«Իմ կարիերայում բարդ փուլեր են եղել, սակայն ամենաբարդը 2014 թվականին էր, երբ Կոլումբիայի դեմ խաղում ողնաշարի վնասվածք ստացա։ Մանկուց երազում էի աշխարհի չեմպիոն դառնալու մասին, իսկ այդ խաղում ստացա վնասվածք, որի պատճառով կարող էի ավարտել կարիերաս։

Մեկ շաբաթ բարդագույն իրավիճակում էի, բայց, բարեբախտաբար, հարազատներս և ընկերներս աջակցեցին ինձ։ Նման պահերին աջակցություն ստանալը շատ կարևոր է»,-ասել է Նեյմարն, ում խոսքերն է մեջբերել Sport.es-ը։