19:39 , 12 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: