Իտալիայում գնացքների բախումից 20 մարդ է զոհվել


19:32 , 12 հուլիս, 2016

gnacq vtarAraratnews.am-ը գրում է.

Իտալիայում 2 գնացքների բախումից 20 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով շրջանային իշխանությունների հայտարարությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին։

Հիշեցնենք, որ գնացքները բախվել էին Իտալիայի Բարի նահանգում՝ Կորատո եւ Անդրիա քաղաքների միջեւ։ Վթարից տասնյակ մարդիկ էին տուժել։