Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի անունը հայտնի է


19:18 , 12 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Հանրապետական կուսակցությունը այս պահի դրությամբ կմասնակցի Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության հետ դաշինքով: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գյումրու մարզային կառույցի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով, դաշինքի կողմից ներկայացված ցուցակը կգլխավորի Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ցուցակի մյուս անդամների անուններ Սուքիասյանը չդժվարացավ նշել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ