Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը


18:15 , 12 հուլիս, 2016

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԵՎ ՏԱՐՎԱ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿ

ՀՈՒՍՈ  ԱՍՏՂ-2016

Անվանակոչում

 

2016 թվականի հուլիսի 11-ին,Ա. Խաչատրյան համերգասրահում կայացավ  «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը, որի ընթացքում մրցանակների արժանացան՝

 

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկո-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը

սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում

արժանացել է «Տարվա վիրաբույժ օնկոգինեկոլոգ» անվանակոչմանը:

 

ՎԱՊՄԳԻ տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռազմիկ Աբրահամյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Բժշկության մեջ ներդրած մեծ ավանդի համար» Հատուկ մրցանակի:

 

Բժիշկ, ճանապարհորդ, հրապարակախոս, գրող, պոետ  հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման և ազատամարտի առաջնորդ Զորի Բալայանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է Հատուկ մրցանակի:

 

Գյումրու բժշկական կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա  մարզային բժշկական կենտրոն» անվանակոչմանը:

 

 Պլաստիկ վիրաբույժ  Գևորգ Ստեփանյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության տարվա վիրաբույժ» անվանակոչմանը:

 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, Հերացու անվան ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ, թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի»  նախագահ, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր-տնօրեն,  Լազար Եսայանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա ստոմատոլոգ» անվանակոչմանը:

 

 «Նաիրի» բժշկական կենտրոնի 2-րդ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., Եր. ՊԲՀ – ի վիրաբուժական հիվանդությունների թիվ 3 ամբիոնի դոցենտ Սամվել Զաքարյանըսոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա վիրաբույժ» անվանակոչմանը:

 

ՀՀ  Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ստոմատոլոգ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի  վարիչ Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ «Ալֆաստոմ»  կլինիկայի հիմնադիր-տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր Պողոսյանը  սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել  է «Տարվա օրթոդոնտ» անվանակոչմանը:

 

Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ, ` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է  «Տարվա ակնաբույժ» անվանակոչմանը:

 

 Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի նյարդաբանության  ամբիոնի վարիչ, Հայաստանի Նյարդաբանների ասոցիացիայի և Ալցհեյմերի Ազգային Ասոցիացիայի փոխնախագահ, Եվրոպական Նյարդաբանական Խորհրդի և Ալցհեյմերի Միջազգային Համալսարանի Խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա նյարդաբան» անվանակոչմանը:

 

 Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի (ԵՎՎԵԿ) տնօրեն,

Արմավենի բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Արշակ Միրզոյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա օրթոպեդ-վնասվածքաբան» անվանակոչմանը:

 

Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոնը

սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է

«Նորարարական տեխնոլոգիաների կիրառող տարվա ախտորոշիչ կենտրոն» անվանակոչմանը:

 

 Սրտաբանության ԳՀԻ Ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկայի էլեկտրաֆիզիոլոգիայի և ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան առիթմոլոգ Աշոտ Հովհաննիսյանըսոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա սրտաբան» անվանակոչմանը:

 

 Նորք Մարաշ բժշկական կենտրոնի  սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Հեբոյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա սրտային վիրաբույժ» անվանակոչմանը:

 

 Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիան սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է

«Տարվա արդյունավետ, գիտական, կրթական ծրագրեր իրականցնող ասոցիացիա» անվանակոչմանը:

 

 ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ-ի ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր  Ռուբեն Ֆանարջյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա բացառիկ վիրահատություն» անվանակոչմանը:

 

 Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար,  «Տղամարդու Առողջություն» ՀԿ-ի նախագահ,

Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Արեն Բաբլումյանըսոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում

արժանացել է «Տարվա ուրոլոգ» անվանակոչմանը:

 

 

Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա բուժկազմակերպիչ» անվանակոչմանը:

 

«Արտ ստոմ» ստոմատոլոգիայի և ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում   արժանացել է «Տարվա մարզային ստոմատոլոգիական կենտրոն» անվանակոչմանը:

 

ԵՊԲՀ-ի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ» անվանակոչմանը:

 

Շաքարախտային Ոտնաթաթի Հայկական Ասոսցիացիայի հիմնադիր նախագահ,

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Շաքարախտային ոտնաթաթի վերականգնողական բուժում և անոթային վիրաբուժություն ծառայության վարիչ, Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբում Հայաստանի ներկայացուցիչ, Շաքարախտային ոտնաթաթի Եվրոպական ուսուցողական խմբում Հայաստանյան ներկայացուցիչ, անոթային և ընդհանուր վիրաբույժ Նունե Սողոմոնյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշի» վիրաբուժական բարդությունների կանխարգելման և բուժման գործում ձեռք բերած հաջողությունների համար» անվանակոչմանը:

 

«Բանալի»  ընտանիքի կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն, ֆրանսիական վերլուծական դպրոցի հոգեթերապևտ, մանկական հոգեբան

 Նարինե Իսրայելյանը  սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա մանկական հոգեթերապևտ» անվանակոչմանը:

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է Հատուկ մրցանակի «Բժիշկ-վետերան» անվանակարգում:

 

Սպիտակի ԲԿ-ի       և      Ծաղկահովիտի ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Դունամալյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Տարվա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ» անվանակոչմանը:

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Հայ Ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Միջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող»

անվանակոչմանը:

 

Մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սամսոնյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման  արդյունքում արժանացել է «Գինեկոլոգիայի  բնագավառում բազմամյա պրակտիկ գործունեության համար» Հատուկ մրցանակի: