19:04 , 12 հուլիս, 2016
Aysor.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն՝ կինը կարող է զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը, հայտնում է «РИАНовости»–ն։
«Իհարկե, դա հնարավոր է»,– ասել է նա։
Պեսկովը նշել է, որ այստեղ «անհրաժեշտ է առաջին հերթին առաջնորդվել գործող օրենսդրությամբ»՝ մանրամասնելով, որ «սահմանադրության մեջ նշված է, թե ով կարող է դառնալ նախագահ և ինչ գենդերային տարբերություններ կան»։
Բացի այդ, մամուլի քարտուղարը հավելել է, որ ՌԴ կառավարության և խորհրդարանի կազմում աշխատում են բազմաթիվ կանայք։