12:03 , 7 փետրվար, 2013
Յա´, ժողովուրդ ջան, մեր Էձիկ Նալբանդյանը խոսեց վերջապես։ Էս էն պահն ա, որ միանգամից մտքիդ ա գալիս «Է´շ, մի´ սատկի, գարուն կգա» ասացվածքը։ Ըստ մեր դիվանագիտության աստվածի՝ Լեհաստանի դեսպանի այն հայտարարությունը, թե ազատ ու ապահով Հայաստան ունենալու երազանքը քանդվող միֆ է, չի համապատասխանում դեսպանական էթիկայի նորմերին ու ընդհանրապես նո-նո-նո...
Էս մեր ԱԳՆ-ը տենց էլ չսովորեց մի քիչ իրար գալ, օպերատիվ լինել... Դեսպանը հայտարարությունն արել է դեռ երբ, իսկ իրենք երբ են արձագանքում։ Բա դե դրա համար էլ ով չի ալարում, թքում ա մեր արտաքին գերատեսչության դեմքին։
Կից նյութն՝այստեղ