18:12 , 12 հուլիս, 2016
Newmag.am-ը գրում է.
Մայք Կրիգերը Instagram-ը հիմնել է 2010-ին Քեվին Սիստրոմի հետ: Նրանք չհեռացան ընկերությունից անգամ այն ժամանակ, երբ Facebook-ը 2012-ին ֆոտոսոցանցը գնեց 1 մլդ դոլարով: Այժմ Մայքը ընկերության տեխնիկական ղեկավարն է: Ի՞նչ կատարվեց 2010-ին, ինպիսի՞ն էր ծառայության թողարկման առաջին օրը, պատմում է Մայք Կրիգերը.
Առաջին օրը պատմեց, թե ինչ է մեզ սպասվում ամբողջ տարի: Հաջողության գլխապտույցից իսկական խուճապ էր: Վախ կար, որ չենք կարողանա բավարարել մեր օգտատերերի հետաքրքրությունը: Հաճախ հարցնում են, հավատում է՞իք Instagram-ի հաջողությանը: Երբ աշխատում ես ստարտափի վրա, հարկավոր է հավասարակշռություն պահպանել՝ մի քիչ խենթ լինել և հավատալ, որ գաղափարդ հայտնի կդառնա: Միևնույն ժամանակ պետք է կարողանալ նկատել այն նշանները, որ կարող են խոչընդոտ դառնալ:
Սկզբում HTML5-ով գրեցինք Burbn` գեոլոկացիոն սոցիալական կայքը: Burbn-ը ունեցավ հավատարիմ երկրպագուներ, բայց հավելվածը այդպես էլ հայտնի չդարձավ: Մոտ 1000 օգտատեր ուենցանք»:
Burbn-ը (բուրբոնը ալկոհոլային խմիչք է) դարձավ աշխարհում առաջին իրադարձություններով կիսվելու հարթակը: Օգտատերերը Burbn-ում նկարներ էին հրապարակում, որը նախապես մշակում էին այլ հավելվածներում:
2010-ի հուլիսին ներդրողների հետ հանդիպումից հետո, Քեվինի հետ որոշեցինք սահմանափակել մեր հավելվածը: Միաժամանակ մի քանի բան ստեղծելով՝ կործանման վտանգը մեծանում է: Եկավ նորը փորձելու ժամանակը: Burbn-ի ֆոտոների մշակման բոլոր թարմացումները մեկտեղեցինք և ստեղծեցինք առանձին ծառայություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ