Վինսենտ Յանսենը տեղափողվեց «Տոտենհեմ»


23:40 , 12 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հարձակման գիծը ուժեղացնելու համար կատարել է մեկ աստղային ձեռքբերում: Լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտնել է հոլանդական «ԱԶ Ալկմար»-ի հարձակվող Վինսենտ Յանսենին ձեռք բերելու մասին: 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Հոլանդիայի ավարտված առաջնությունում անցկացրած 34 խաղում Վենսանտ Յանսենը խփել է 27 գոլ: