Ռուսաստանը ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերը հեռահար ավիացիայով


22:50 , 12 հուլիս, 2016

164469_srcAraratnews.am-ը գրում է.

Ռուսական վեց «Տու-22Մ3» հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին` ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հուլիսի 12-ի առավոտյան Ռուսաստանի տարածքից դուրս գալով` կործանիչները բեկորա-ֆուգասային ռումբերով հարվածել են ԻՊ-ի օբյեկտներին Պալմիրայի արևելքում, Էս Սուհնեում և Արաքում: