Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում


11:59 , 7 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 09.45-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: