16:04 , 12 հուլիս, 2016
Panorama.am-ը գրում է․
2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, մսամթերքի՝ 18.3-1.2% գնանկումը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ արձանագրվել է 21.4% գնաճ, իսկ 2016թ. մայիսի համեմատ`18.3% գնանկում:
Այսպես, 2016թ. հունիսին մայիսի համեմատ կանաչ պղպեղի գինը նվազել է 58.0%-ով, կանաչ լոբունը՝ 55.5%-ով, լոլիկինը`50.2%-ով, սխտորինը՝ 21.9%-ով, խառը կանաչեղենինը`16.4%-ով, կաղամբինը`13.5%-ով, սմբուկինը՝ 11.1%-ով, կանաչ սոխինը` 11.0%-ով, ծաղկակաղամբինը`8.1%-ով, սնկինը` 2.8%-ով, գլուխ սոխինը` 1.2%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ