Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտ գյուրզա են հայտնաբերել


15:12 , 12 հուլիս, 2016
 Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտ գյուրզա են հայտնաբերելՀուլիսի 12-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտակայքում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Հալաբյան փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: