ՀՀ-ն հակաարևմտյան քաղաքականություն է վարում, ընդ որում՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը. Ռ. Մեհրաբյան


14:34 , 12 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Միասնական Եվրոպայի  գաղափարը, որը 1945թ.-ին ստեղծվեց, ի վերջո ավարտվելու է հետխորհրդային տարածքով, դա պատմական տրամաբանություն է. «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի հետքերով. ի՞նչ սպասել հետո» թեմայով փորձագիտական կլոր սեղան-քննարկմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանը. այս պատմական տրամաբանությանը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ՝  պատերազմ հայտարարելով պատմությանը: Ի՞նչ բաժակով է գնում Սերժ Սարգսյանը Վարշավայի գագաթնաժողովին, որտեղ հավաքվել են, մտածել, թե ինչպես Ռուսաստանին դիմակայեն, ինչպես զսպեն ՌԴ-ին, ինչպես պաշտպանվեն ՌԴ-ից: Սերժ Սարգսյանն այնտեղ գնում է  օրեր առաջ ռուսներին բարեհաջող հանձնելով հակաօդային  պաշտպանությունը»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ հետևելով միջազգային կառույցներում Հայաստանի վերջին երկու տարիների քվեարկությանը, պարզ է դառնում, որ ՀՀ-ն հակաարևմտյան քաղաքականություն է վարում, ընդ որում՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը: 

«Այսօր ՀՀ-ն կատարում է նաև  ռուսական պատվերը՝ հակավրացական և հակաուկրաինական, որը հակասում է ՀՀ-ի շահերին, այսինքն՝ հակահայկական քաղաքականություն է վարում: Այսինքն՝ պաշտոնական Երևանը վերածվել է Ռուսաստանի արգելք պետության»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ