12:26 , 12 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն արդյունավետ է որակել:
«Հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: Ընթացիկ քննարկումները կարևոր քայլ են նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը:
Նա Ադրբեջանի ղեկավարությանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում կապերի զարգացման համար, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Էլմար Մամեդյարովն, իր հերթին, ասել է, որ քննարկումների նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցումն է:
«Այս պահին մենք ինտենսիվ երկխոսության, անգամ՝ եռախոսության ձևաչափում ենք գտնվում: Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ մասնակցություն են ունենում քննարկումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ