Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է


10:20 , 12 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում Վրաստանի ՆԳՆ-ը ձերբակալել է 1992թ.-ին ծնված Նոդար Ա.-ին, կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում մեղադրանքով, որը կատարվել է հուլիսի 10-ի գիշերը, Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում: Այս մասին գրում է «Ջավախք նյուզ»-ը:  

ՆԳՆ-ի տարածած տեղեկությունների համաձայն, հետաքննությունը հաստատել է, որ մեղադրյալ՝ Նոդար Ա.-ն մտել է Վաչիան գյուղի տներից մեկը: Տանտիրուհին և ընտանիքի անդամները, տեսնելով նրան, դիմադրել են, որի արդյունքում Նոդար Ա.-ն հարվածել է նրանց բութ առարկայով գլխի հատվածում: Կինը և իր երկու երեխաները մահացել են տեղում հասցված հարվածներից:

«Հանցագործությունը ծածկելու համար, մեղադրյալը միտումնավոր կերպով տունը հրդեհել է, և փախուստի դիմել: Ընտանիքի 4-րդ անդամը, փոքրիկ երեխան, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է խեղդամահության հետևանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ